Երևանի Ազատամարտիկների փողոցում տան տանիքն ամբողջությամբ պոկվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    54%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    73%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    66%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    53%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Երևանի Ազատամարտիկների փողոցում տան տանիքն ամբողջությամբ պոկվել է

Երևանի Ազատամարտիկների փողոցում տան տանիքն ամբողջությամբ պոկվել է

Հունիսի 23-ին, ժամը 19։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է բակ՝ վնասելով էլեկտրալարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ (140 քմ) պոկվել է, որից մի հատվածը ընկել է բակ, վնասել գազատար խողովակը՝ առաջացնելով գազի արտահոսք, իսկ մյուս հատվածը՝ հարևանությամբ գտնվող տան տանիքի, պարիսպի (տանիքից 3 քմ և պարիսպից 5 քմ հատվածները վնասվել են) և մոտակայքում կայանած «Opel» (վարորդ՝ Ե. Ա.) ու «Ford» (վարորդ՝ Ա. Խ.) մակնիշների ավտոմեքենաների վրա։

Փրկարարներն ապամոնտաժել են վնասված տանիքը, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։

Թեմայի այլ նորություններ