Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և շարունակում են ոստիկանի դժվար առաքելությունը. Արցախի ՆԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և շարունակում են ոստիկանի դժվար առաքելությունը. Արցախի ՆԳ նախարար

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և շարունակում են ոստիկանի դժվար առաքելությունը. Արցախի ՆԳ նախարար

Ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է: Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ:

Դրանում ասված է.

«Հարգարժա՛ն Վահե Ռոբերտի, ՀՀ ոստիկանության հարգելի ծառայողներ, վետերաններ,

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը:

Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը՝ երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը: Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում ոստիկանները զինվորագրվել են երկրի պաշտպանությանը և Արցախի գործընկերներ-ծառայողների հետ արել առավելագույնը:

Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին, երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և, հավատարիմ մնալով տված երդմանը, շարունակում են ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի:

Համոզված եմ, որ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ոստիկանության օրվա առթիվ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, համակարգի հիմքերն ամուր դրած վետերաններին ու նաև ձեր ընտանիքների անդամներին և ցանկանում հաջողություններ կյանքում և մասնագիտական աշխատանքում»:

Թեմայի այլ նորություններ