Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր

Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, այս պահին կովիդ կենտրոններում և հյուրանոցային համալիրներում բուժվում է 1981 պացիենտ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Նրա խոսքով, միայն կովիդ կենտրոններում գտնվում է 836 վարակակիր, նրանցից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր: Մնացած հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, ապա մեկ հիվանդ հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց: Ըստ Էզուգբաիայի, ներկայումս կլինիկայում գտնվում է 34 հիվանդ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը ծանր:

Հիշեցնենք որ Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք: 

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3 502 դեպք:

Ապաքինվածների քանակը ավելացել է 13-ով և կազմել 1 494։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5014 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Թեմայի այլ նորություններ