Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Շնորհավորում եմ բոլորիս և մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:

Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն են: Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացավ հենց ռազմի դաշտում՝ դրան զուգահեռ թիկունքում պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, ամենօրյա պայքար մղելով հանցավորության դեմ:

ՀՀ Ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից: Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ Զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը:

Ցավոք, այս փառավոր ճանապարհին Ոստիկանության զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն Հայրենիքի:

Փա՛ռք մեր զոհված զինծառայողների պայծառ հիշատակին: Խորին խոնարհում անմահ հերոսների ծնողներին՝ երկրին այդպիսի զավակներ պարգևելու համար:

Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին, և ես կրկին շնորհավորում եմ հրամանատարությանն ու զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում և խաղաղություն բոլորի օջախներին:

Բարի ծառայություն»:

Թեմայի այլ նորություններ