ԱՄՆ դեսպանը կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ԱՄՆ դեսպանը կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

ԱՄՆ դեսպանը կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

Մարտի 29-ին ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականների հետ: Ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Քննարկման առանցքում են եղել մարդու իրավունքների հարցերը, այդ թվում՝ հրադադարի մասին 2020 թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,- նշված է հաղորդագրությունում։

Թեմայի այլ նորություններ