ԱԻ նախարարը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

ԱԻ նախարարը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ

ԱԻ նախարարը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ

Այսօր՝ մայիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին: Նախարար Փամբուխչյանը զրուցել է խորհրդի անդամների հետ, լսել մտահոգություններն ու առաջարկները:

Կարևորելով հասարակական կազմակերպության դերն ու նշանակությունը՝ ընդգծել է կառույցի տարբեր ծառայությունների կայացման գործում վետերանների ավանդը: Վետերանները, իրենց հերթին, կիսվել են երկար տարիների աշխատանքային փորձով, հանդես եկել առաջարկներով:

ԱԻՆ վետերանների խումբն ուսումնասիրելով և վերլուծելով վերջին տարիներին հրշեջ-փրկարարական անձնակազմի և ստորաբաժանումների գործողությունները դեպքի վայրում՝ առաջարկել է կազմավորել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների շտաբ և անցնել շուրջօրյա հերթափոխային ծառայության: Վետերանները պարտավորվել են կարճ ժամանակահատվածում գրավոր ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:

Նախարար Փամբուխչյանն՝ ամփոփելով վետերանների հետ հանդիպումը, հավաստիացրել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կուսումնասիրվեն և հնարավոր ուղղություններով կկիրառվեն գործնականում:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը:

Թեմայի այլ նորություններ