ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր

Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով: Հանձնման արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ղուկասյանը, ջոկատի անձնակազմը:

«Պատահական չէ, որ առաջինը Վեդիին է փոխանցվել «Ուրալ-5557»-ը, քանի որ շոգերին զուգահեռ մարզը հրդեհի տեսանկյունից ռիսկային է: Ընտրությունը կապված էր նաև Խոսրովի անտառ պետական արգելոցի անվտանգությունն առավելագույնս ուժեղացնելու հանգամանքով: Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը»,-նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Իր հերթին Վեդիի ՀՓՋ պետ Պարույր Սահակյանը նշել է, որ ջոկատում նման տեխնիկայի կարիք շատ էր զգացվում և շնորհակալություն հայտնել ԱԻՆ ղեկավար կազմին անչափ կարևոր համալրման համար:

Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Արարատի մարզային փրկարարական վարչության համալիր, Մասիսի, Արտաշատի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Թեմայի այլ նորություններ