Ադրբեջանը ԼՂ-ում խախտել է հրադադարի ռեժիմը, վիրավորվել է մեկ հայ զինծառայող․ ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ադրբեջանը ԼՂ-ում խախտել է հրադադարի ռեժիմը, վիրավորվել է մեկ հայ զինծառայող․ ՌԴ ՊՆ

Ադրբեջանը ԼՂ-ում խախտել է հրադադարի ռեժիմը, վիրավորվել է մեկ հայ զինծառայող․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

«Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։ 

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ