Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայողն ու շտապօգնության բուժակը վիրավորում են ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    46%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    5 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    32%
    13 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    37%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    53%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայողն ու շտապօգնության բուժակը վիրավորում են ստացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայողն ու շտապօգնության բուժակը վիրավորում են ստացել

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ, որոնցում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Թեմայի այլ նորություններ