Տեսչական մարմինների ստուգումներն ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Տեսչական մարմինների ստուգումներն ամփոփ

Տեսչական մարմինների ստուգումներն ամփոփ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կառավարության լրատվության բաժնից՝ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

07.09.2020-ի դրությամբ կայացվել է 5266 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 07.09.2020-ի դրությամբ իրականացվել է 79617 ստուգում, որից միայն 523-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին օրերի ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նորմերը ներկայում տնտեսավարողների կողմից շատ ավելի բարեխղճորեն են պահպանվում։ Ըստ այդմ՝ կտրուկ նվազել է նաև խախտումների հիմքով կասեցումների թիվը։ Այսուհանդերձ, դեռևս կան տնտեսավարողներ, որոնց մոտ սանիտարահամաճարակային կանոնները շրջանցվում են։
 
ՍԱՏՄ նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում։
 
Սեպտեմբերի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։
 
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: 

Թեմայի այլ նորություններ