Թարմացում. 14.08.2021. ՀՀ-ում է կորոնավիրուսային հիվանդության 430, Արցախում՝ 2 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 1°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Թարմացում. 14.08.2021. ՀՀ-ում է կորոնավիրուսային հիվանդության 430, Արցախում՝ 2 նոր դեպք

Թարմացում. 14.08.2021. ՀՀ-ում է կորոնավիրուսային հիվանդության 430, Արցախում՝ 2 նոր դեպք

Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, 7 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1132 է:
 
Օգոստոսի 13-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 816 քաղաքացու հետազոտություն, որից 996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
 

Թեմայի այլ նորություններ