Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը. Անահիտ Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը. Անահիտ Ավանեսյան

Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերին, ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«11 մահ, որոնցից կարող էինք զերծ մնալ պատվաստման շնորհիվ. պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը: Հիշենք սա, պատվաստվենք, լինենք առողջ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, 11 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է:
 
Օգոստոսի 16-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որից 1002-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Թեմայի այլ նորություններ