Նոր ուսումնական տարին՝ նոր պայմաններով․ սահմանված կանոնների պահպանմամբ Հայաստանում առաջին դասարանցիները գնացին դպրոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Նոր ուսումնական տարին՝ նոր պայմաններով․ սահմանված կանոնների պահպանմամբ Հայաստանում առաջին դասարանցիները գնացին դպրոց

Նոր ուսումնական տարին՝ նոր պայմաններով․ սահմանված կանոնների պահպանմամբ Հայաստանում առաջին դասարանցիները գնացին դպրոց

Ուսումնական տարին հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020-ի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց գնացին այսօր՝ սեպտեմբերի 14-ին: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցում նշվում է, որ նրանք դպրոց պետք է հաճախեն մեկ անձի ուղեկցությամբ: ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջում տեսանյութ կա այն մասին, թե ինչպես են դպրոցները պատրաստվել նոր ուսումնական տարվան՝ նոր պայմաններով։

Հաստատություն մուտք գործելուց առաջ բոլորը ջերմաչափվում են, ախտահանվում ձեռքերը: Դպրոցները պետք է վարեն աշակերտների ջերմաչափման մատյան։ Մատյանում գրանցվելու են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։

Սահմանված կանոնների պահպանմամբ Հայաստանում առաջին դասարանցիները 
գնացին դպրոց

Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։ Դպրոցի ներսում սովորողների շարժը կազմակերպվելու է այնպես, որպեսզի բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը:

Դպրոցում սովորողները պարտադիր պետք է դնեն դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության: Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ կդադարեցվի տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ:

Սեպտեմբերի 15-ից դպրոց կհաճախեն նաև մնացած բոլոր դասարանների աշակերտները: Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Թեմայի այլ նորություններ