Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:

Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումն իրականացնելու է առողջապահության նախարարությունը:

Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը:

Թեմայի այլ նորություններ