Ֆինանսների նախարարությունը կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ֆինանսների նախարարությունը կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին

Ֆինանսների նախարարությունը կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ֆինանսների նախարարության լրատվության բաժնից՝ գործառնական վարչությունում (գանձապետարանում) 2020 թվականի մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին քաղաքացիներն ու կազմակերպությունները կատարում են փոխանցումներ:

Վերոնշյալ հաշվեհամարին սեպտեմբերի 8-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,118,446,081.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4708:

Նշենք, որ աջակցության հաշվեհամարին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիների կամ կազմակերպությունների վճարումների վավերապայմանները տարբեր արտարժույթներով փոխանցումների համար, հասանելի են ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի «Գանձապետական հաշիվներ» բաժնում՝ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով հղմամբ:

Գանձապետական հաշվին փոխանցումների թարմ տվյալների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

- See more at: http://www.minfin.am/hy/content/koronavirusayin_varaki_kankhargelman_ev_haghtaharman_hamar_bacvats_gandzapetakan_hashvi_masin_tarmacvum_e_/#sthash.vMcR4sjG.dpuf

Թեմայի այլ նորություններ