COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ Եվրոպական միությունից և ԱՀԿ-ից
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ Եվրոպական միությունից և ԱՀԿ-ից

COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ Եվրոպական միությունից և ԱՀԿ-ից

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Առողջապահության նախարարության լրատվության բաժնից՝ Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպոությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10000 ՊՇՌ թեստ COVID-19-ի ախտորոշման համար` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին:

ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները, իսկ հիվանդներին` ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ թեստերի և սարքավորումների առաքանին ստանալու համար:

Նշենք, որ թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:

Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար:

Առաքված 10000 թեստը կապահովի հիվանդների ժամանակին հայտնաբերումը, մեկուսացումը և կառավարումը, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար: Թեստերը պատկանում են ԱՀԿ-ի կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ են ապահովում ընդամենը 75 րոպեում: Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում է նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

Թեմայի այլ նորություններ