Տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ. Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ. Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին

Տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ. Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։

Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։

Արցախի ԱԳՆ-ն  խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ