Ստեփանակերտի համար 6 դպրոցի նախկին շենքը կվերապրոֆիլավորվի և որպես բնակելի շենք կտրամադրվի Շուշիից և Հադրութից տեղահանված 30 ընտանիքների
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Ստեփանակերտի համար 6 դպրոցի նախկին շենքը կվերապրոֆիլավորվի և որպես բնակելի շենք կտրամադրվի Շուշիից և Հադրութից տեղահանված 30 ընտանիքների

Ստեփանակերտի համար 6 դպրոցի նախկին շենքը կվերապրոֆիլավորվի և որպես բնակելի շենք կտրամադրվի Շուշիից և Հադրութից տեղահանված 30 ընտանիքների

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

«Բնակելի շենքի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ըստ նախատեսվածի՝ վերակառուցվող շենքը բաղկացած կլինի 2 մասնաշենքից` 30 բնակարաններով, որոնցից 22-ը կլինի 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։

Բնութագրությունը հասանալի չէ

Մասնաշենքերը կունենան 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։ Գործընթացն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Կապալառուն «Շինվեր պլյուս» ՍՊ ընկերությունն է», - նշեց Մ. Դանիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Կապալառու ընկերության գլխավոր ինժեներ Կամո Հակոբյանն ասաց, որ բնակարանները կհանձնվեն շահառուներին 2022թ.-ի սեպտեմբերին: «Առաջին կորպուսի արտաքին հարդարումն ավարտված է, պատուհանները և տանիքը տեղադրված են:

Բնութագրությունը հասանալի չէ

Շարունակում ենք ներքին հարդարման աշխատանքները: Երկրորդ կորպուսի նկուղային հարկը ձևափոխում ենք ապաստարանի և կատարում ենք շենքի ամրացման աշխատանքներ», - տեղեկացրեց նա։

Թեմայի այլ նորություններ