Ի պատասխան երեկ որոշ լրատվականների կողմից շրջանառության մեջ դրված լուրերի, Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իբր Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին՝ ցույցերին մասնակցելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Շիրակի զինկոմիսարիատը աշխատանքային կարգով իրականացնում է իր խնդիրները և երեկ համակարգել է արձակուրդից հարավային ուղությամբ մարտական ծառայության վերադարձող զինվորների փոքր խմբի տեղաշարժը։
«Հորդորում ենք զինվորական կոմիսարիատի աշխատանքը չներկայացնել քաղաքական շահերի և մանիպուլատիվ շահարկումների լույսի ներքո, առավել ևս չշահարկել Շիրակի մարզպետարանի աշխատանքը, որը կապ չի կարող ունենալ զինվորական տեղաշարժերի հետ»,-ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ: