Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին

Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին

Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկություն չունի՝ արդյոք զինվորականները նախագահ Պուտինին ինչ-որ բան են զեկուցել Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն Ղարաբաղում «Իսկանդեր»-ի օգտագործման հետքեր են հայտնաբերվել»։

«Որքան հասկանում եմ՝ դա նոր տեղեկություն է, ես չգիտեմ՝ զեկուցել են արդյոք մեր զինվորականները նախագահին, և արդյոք նրանք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունեն այդ մասին», - ասել է Դմիտրի Պեսկովը, միաժամանակ կրկնել ավելի վաղ ռուսական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ներ ղարաբաղյան պատերազմում չեն կիրառվել»։

«Դուք հիշում եք դրանց հետ կապված պատմությունը՝ դրանք հակամարտության ընթացքում չեն գործածվել, դա հաստատված է», - ընդգծել է Պուտինի խոսնակը։

Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը, մինչդեռ, երեկ հայտարարել էր, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդներ։ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե «համալիրների կիրառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։

Թեմայի այլ նորություններ