Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել

Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում իր երկու խորհրդականները խորհուրդ են տվել կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել Զինված ուժերում: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին:

Գորգիսյանը հետաքրքրվեց, թե Փաշինյանն իր խորհրդականների հետ արդյոք քննարկել է ԳՇ պետի՝ նախորդ տարվա օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ներկայացրած զեկույցը, ի՞նչ խորհուրդ են տվել խորհրդականները:

«Այդ թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք ժամանակին,  և երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում եղել է քննարկում, և այդ ժամանակ իմ գլխավոր խորհրդական և ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արտահայտել է իր դիրքորոշումները: Դրանք գաղտնագրված տեղեկություններ են, մենք կքննարկենք նպատակահարմարությունը նաև այդ տեղեկատվությունը գաղտնազերծելու, եթե տեսնենք, որ դրանից Հայաստանի պետական շահերը չեն տուժում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը գաղտնիք բացեց և ասաց, որ իր երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ: Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել, թե ափսոսում է, որ չի հետևել այդ խորհրդին, քանի որ չգիտի, թե պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելը կփոխեր իրավիճակը, թե ոչ:

«Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակը առնել տիրապետության տակ: Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել ԶՈՒ-ում դեռևս պատերազմի ընթացքում իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ, բայց ես այդ իրավիճակում հնարավոր չեմ համարել դա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ավելի վաղ ասել էր, որ Օնիկ Գասպարյանը 2020թ. օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները»:

Թեմայի այլ նորություններ