Փա՛ռք Հայոց Բանակին, փա՛ռք հայ ժողովրդին, որ առյուծներ է ծնում. ԱՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Փա՛ռք Հայոց Բանակին, փա՛ռք հայ ժողովրդին, որ առյուծներ է ծնում. ԱՀ նախագահ

Փա՛ռք Հայոց Բանակին, փա՛ռք հայ ժողովրդին, որ առյուծներ է ծնում. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր Սարդարապատում մասնակցել եմ տավուշյան հաղթական մարտերում առավել աչքի ընկած զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
 
Խորհրդանշական վայրում մեր զինծառայողները բարձր պարգևներ ստացան՝ որպես հայ ժողովրդի տված յուրահատուկ գնահատական իրենց մատուցած ծառայություններին: Սակայն օրն առանձնահատուկ էր այլ հատկանշական իրադարձությամբ. կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի մեծ պատվին՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և խիզախության համար:
 
Ռուբենը հայի հավաքական կերպարն է, նրա անպարտելի ոգին, որ հաղթանակում է միշտ: Այո՛, նա իր կենդանի ներկայությամբ նաև օրինակ է ապրող և գալիք սերունդների համար:
Փա՛ռք Հայոց Բանակին, փա՛ռք հայ ժողովրդին, որ առյուծներ է ծնում:
 

Թեմայի այլ նորություններ