Նոր նշանակումներ ԱՀ ՊՆ համակարգում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Նոր նշանակումներ ԱՀ ՊՆ համակարգում

Նոր նշանակումներ ԱՀ ՊՆ համակարգում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը օգոստոսի 28-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն` բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ:

Խորհրդակցության ժամանակ ի թիվս քննարկված այլ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, բանակի հրամկազմին են ներկայացվել պաշտպանության նախարարի  հրամանները, որոնց համաձայն ԱՀ զինվորական կոմիսար, գնդապետ Մխիթար Էդուարդի Ավշառյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ԱՀ ՊՆ համակարգում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, իսկ ԱՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ԱՀ ՊՆ, սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը:

Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Ավշառյանին արդյունավետ ծառայության համար և վստահություն հայտնել, որ գնդապետ Առստամյանի ղեկավարությամբ, համակարգը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա տարիներին:

Թեմայի այլ նորություններ