Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից՝ աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեության արդյունքում մի շարք ոլորտներում իրականացվում են նաև տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ արտադրությունն իրականացվում է բնապահպանական արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական սարքավորումներով:

Շրջայցի ավարտին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ընկերության ղեկավարները մանրամասն անդրադարձ են կատարել հանքանյութի արտադրության գործընթացին և արդյունաբերության ոլորտում ընկերության զարգացման հեռանկարներին:

Թեմայի այլ նորություններ