Մոլորված և ադրբեջանական կողմում հայնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    54%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    73%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    66%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    53%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Մոլորված և ադրբեջանական կողմում հայնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է

Մոլորված և ադրբեջանական կողմում հայնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է

Մոլորված և ադրբեջանական կողմում հայնված Բերձորի 69-ամյա բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին:

Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:

Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին: Հանգամանքները պարզվում են:

Թեմայի այլ նորություններ