ԿԽՄԿ աջակցությամբ «Ջրմուղ-կոյուղի»-ն բաքեր է տեղադրում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ԿԽՄԿ աջակցությամբ «Ջրմուղ-կոյուղի»-ն բաքեր է տեղադրում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում

ԿԽՄԿ աջակցությամբ «Ջրմուղ-կոյուղի»-ն բաքեր է տեղադրում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում

Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը: Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության կողմից բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում: «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
 
Ըստ աղբյուրի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում: «Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները»,- ասվում է գրառման մեջ:

Թեմայի այլ նորություններ