Խոնարհվում ենք ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով սպանված մեր երեխաների հիշատակի առջև. Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Խոնարհվում ենք ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով սպանված մեր երեխաների հիշատակի առջև. Արտակ Բեգլարյան

Խոնարհվում ենք ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով սպանված մեր երեխաների հիշատակի առջև. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
 
«Սիրելի՜ երեխաներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գունառատ ու կարևորագույն տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հիրավի, ձեր իրավունքների պատշաճ պաշտպանությունը նշանակում է բարոյական ու կամային ընդգծված հատկանիշներով, մտավոր ու ֆիզիկական հրաշալի պատրաստվածությամբ սերնդի երաշխավորման պատասխանատվության ստանձնում:
 
Ձեր առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման պարտականությունը նվիրվածությամբ ու առանձնահատուկ հոգածությամբ է իրականացվում պետության կողմից՝ միևնույն ժամանակ ձգտելով լուծել առկա հիմնախնդիրներն այդ ճանապարհին: Դուք մեր շարունակությունն եք, մեր ապագան, մեր ներկա ուրախությունն ու դժվարությունները հաղթահարելու միջոցն եք, ոգևորության անսպառ աղբյուրը:
 
Այսօր խոր կսկիծով ու չդադարող ցավով խոնարհվում ենք մեր այն երեխաների հիշատակի առջև, ովքեր սպանվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով, ինչպես նաև հատուկ ուշադրության ներքո ենք պահում այն երեխաներին, ովքեր տեղահանվել են ու զրկվել իրենց հայրենի օջախներից, ոմանք՝ ծնողից, ոմանք կորցրել են առողջությունը: Մենք պարտավոր ենք հիշել ու բարձրաձայնել այս մեծագույն հանցագործության մասին, ինչպես նաև միշտ կանգնել այդ բոլոր խոցելի երեխաների կողքին:
 
Մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում՝ օժտված ծնողին, հայրենիքը սիրելու շնորհով, անդավաճան սկզբունքներով և ապահովված լինեն ընտանեկան ներդաշնակ միջավայրը վայելելու հնարավորությամբ:
 
Մեր աղոթքները այն ընտանիքներում են, որտեղ հույսն ու հուսահատությունը պայքարում են միմյանց դեմ: Թո՛ղ հրաշք լինի, ու կատարվեն ձեր ամենաբարի, մաքրամաքուր ցանկությունները:
 
Թո՛ղ առողջություն, բերկրանք ու խաղաղություն տիրի ձեր հոգիներում ու ընտանիքներում»,- ասված է ուղերձում:
 

Թեմայի այլ նորություններ