Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ն Արցախին նվիրաբերում է 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ն Արցախին նվիրաբերում է 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա

Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ն Արցախին նվիրաբերում է 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա

Հայաստանի կառավարությունն Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցրեց նախարարությունից և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով: 

InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ, Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ որոշման նախագծի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է բուժառուին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։

Մյուս 7­ը գծային ավտոմեքենաներ են՝ հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։

«Նվիրաբերվող 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։ Ավտոմեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 300 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց նախագծի ընդունումը: «Հույս ունենք, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի և կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ