ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախում

ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախում

նչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում, ռազմաբժշկական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով, սեպտեմբերի 1-ից 5-ը ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունն այցելել է նաև Գեղարքունիքի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալներ:

Արցախի Հանրապետություն այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել Պաշտպանության բանակի հրամանատարի, ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչների և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ: Ներկայացվել է նորաստեղծ ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության գործունեությունը, քննարկվել են զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զինհաշմանդամների առողջապահական, սոցիալական պաշտպանության, կենսաթոշակային ապահովության, բնակարանային ապահովման ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության և ԱՀ համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և համագործակցության վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ