Հայոց Ցեղասպանության ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնել են ցեղասպան նոր գործողություններ. ԱՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Հայոց Ցեղասպանության ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնել են ցեղասպան նոր գործողություններ. ԱՀ ՄԻՊ

Հայոց Ցեղասպանության ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնել են ցեղասպան նոր գործողություններ. ԱՀ ՄԻՊ

Հայոց Ցեղասպանութան ժխտողականությունը և անպատժելիությունը, իրապես, բերել են հաջորդ ժամանակահատվածներում ցեղասպան գործողությունների կրկնություններին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
 
«Հայ ժողովուրդը ականատես է եղել ցեղասպանական գործողությունների 20-րդ դարավերջին, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից տարբեր քաղաքներում իրականացվել են ցեղասպանական գործողություններ,  նման գործողությունների ամենավառ ապացույցներից է նաև 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիան։ Եվ որպեսզի ավելի հստակ տեսնենք, որ տեղի ունեցողը Հայոց Ցեղասպանության ուղիղ շարունակությունն է, բավարար է նայել, թե ինչպիսի գաղափարախոսություն է եղել դրված 1915 թվականի Հայոց Եղեռնի և 2020 թվականի ագրեսիայի տակ։ Դա հայատյացությունն է՝ թեքված ամբողջությամբ հայերի նկատմամբ անհանդուրժողականության, խտրականության վրա»,-նշել է Գ. Ստեփանյանը։
 
Նրա խոսքով` այդ ամենը միջազգային հանրության տոտալ անտարբերության արդյունքն է։
 
«Ցեղասպանությունները կանխելու միակ տարբերակը  ցեղասպանին դատապարտելն ու նրան պատժի ենթարկելն է, որը հայոց ցեղասպանության պարագայում մենք չտեսանք, և այդ է պատճառը, որ այն այսօր կրկնվում է։ Վերջին ժամանակներում միջազգային տարբեր պաշտոնյանների հետ հանդիպումների ժամանակ ես նրանց ուղիղ հարց եմ տալիս` արդյո՞ք նրանք  ստանում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պատրաստած զեկույցները, և ստանում եմ պատասխանը` «այո»։ Այս առումով ես վստահ եմ, որ նրանք ստանում են բոլոր զեկույցները, բայց, ցավոք սրտի, միշտ չէ, որ այդ մշակված մեխանիզմները ծառայում են իրենց նպատակին, և շատ հաճախ մարդու իրավունքների պաշտպանի օրակարգը ստորադասվում է պետությունների աշխարհաքաղաքական շահերին»,-ընդգծել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Թեմայի այլ նորություններ