Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կապ չունի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկն ու լայնածավալ աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ նիստի ժամկետի մասին հարցին Զախարովան պատասխանել է.

«Մենք ողջունեցինք մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը, պայմանավորվեցինք, որ երկրորդ մասը կամ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք այն կազմակերպել շատ մոտ ապագայում, սպասում ենք հայ և ադրբեջանցի գործընկերների առաջարկներին

Թեմայի այլ նորություններ