Համագործակցություն. Կադաստրի կոմիտեում է Արցախի հանրապետության մասնագիտական պատվիրակությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    20 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    20 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Համագործակցություն. Կադաստրի կոմիտեում է Արցախի հանրապետության մասնագիտական պատվիրակությունը

Համագործակցություն. Կադաստրի կոմիտեում է Արցախի հանրապետության մասնագիտական պատվիրակությունը

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր հյուրընկալեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող գործընկերներին՝ Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են կոմիտեի նախագահի տեղակալ Սուրեն Գալստյանը, խորհրդական Վիլեն Սաֆարյանը և աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Շահրամանյանը։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Կադաստրի կոմիտեի լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Հանդիպման ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հյուրերին ներկայացրեց Կոմիտեի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերը, փոխգործակցության և աջակցության հնարավորությունները, ձեռքբերվեցին նախնական պայմանավորվածություններ։ Կոմիտեի ղեկավարն իր խոսքում կարևորեց ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումները, հետագա հնարավոր համագործակցության և մասնագիտական աջակցության հեռանկարները:

Օրվա ընթացքում Արցախի հանրապետության մեր գործընկերների հետ կոմիտեի ղեկավարը և պատասխանատուները կայցելեն Կոմիտեի «Կենտրոն» գրասենյակի նոր մասնաշենք, կլինեն Միասնական մարզային ստորաբաժանումում, նորաստեղծ Գեոմատիկայի կենտրոնում։

Թեմայի այլ նորություններ