«Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. ու դուք խոսում եք արդարությունից». Սամվել Բաբայանը պատգամավորներին խնդրեց «բամբիտ» չանել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

«Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. ու դուք խոսում եք արդարությունից». Սամվել Բաբայանը պատգամավորներին խնդրեց «բամբիտ» չանել

«Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. ու դուք խոսում եք արդարությունից». Սամվել Բաբայանը պատգամավորներին խնդրեց «բամբիտ» չանել

Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը պատգամավորների հետ այսօրվա հանդիպումը եզրափակեց այս մտքով: Այսպես նա դիմում էր այն պատգամավորներին, որոնց որոշմամբ դոտացիայի համակարգ է ներդրվել Արցախում:

«Էսօր բոլորը ստանում են էլեկտրականության դոտացիա, մոտ 3 միլիարդ դրամի չափով, ձեր իսկ ընդունած բյուջեով: Մի տատիկ, որ 25 դրամ է վճարում 49-ի փոխարեն, էն 24-ը պետությունը դոտացիա է տալիս, ծախսում է 2000 դրամ, մի 2000 էլ իր փոխարեն պետությունն է տալիս: Մյուսն էլ 1 միլիոն դրամի էլեկտրաէներգիա է վառում, 500 հազար դրամի դոտացիա է ստանում: Ի՞նչ եք անում, ժողովուրղ, թե՞ լավ չենք հասկանում իրար ու խոսում եք արդարությունից»,- դժգոհեց Բաբայանը:

Խոսելով մանկապարտեզ հաճախող երեխաներին տրամադրվող դոտացիայի մասին՝ անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակեց. «9 հազար երեխա մանկապարտեզ է գնում, նրանցից 4000-ին պետությունը դոտացիա է տալիս ձեր իսկ ընդունած օրենքներով: Բա խի՞ չեք էն մնացածին էլ տալիս, որ, տանը նստած, էրեխա են պահում»:

Դիմելով պատգամավորներին՝ Բաբայանը առաջարկեց առաջիկայում համագործակցել իր ղեկավարած կառույցի հետ, դուրս գալ դոտացիոն համակարգից: «Գումարների լվացման մեխանիզմը պետք է փակվի: Աշխատավարձը բարձրացնենք, թոշակը բարձրացնենք, նպաստը բարձրացնենք եւ այլն, մարդիկ թող ստանան բարձր աշխատավարձ, իրենք որոշեն՝ ինչքան են էլեկտրաէներգիա վառում: Եթե իրենց գրպանից գնա, իրենք են որոշելու, քանի դոտացիա ես տալիս, ինչքան ուզում, վառում են:

Նույնը մանկապարտեզների հարցը. հիմա ծանոթով մանկապարտեզ եք տեղավորում ամեն մեկդ ձեր էրեխեքին, թոռներին, էն հասարակ 6-7 հազար մարդը չի կարողանում դա անի, բայց ոչ էլ փող է ստանում: էդ քոնը հա՛մ ծանոթով տեղավորեցիր, հա՛մ փողը ստացավ, հա՛մ պահեցին, մյուսներն էլ, տանը նստած, մանկապարտեզ չի տեղավորում, փողն էլ չի ստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե միասին աշխատեն, ահագին հարցեր լուծվելու են:

Վերջում Բաբայանը նաեւ ընդգծեց, որ սովետական միության ժամանակ Արցախում 100 հոգի աշխատող է եղել էլեկտրոցանցում, հիմա 2500 հոգի են՝ 3 միլիոնից սկսած աշխատավարձով: Եզրակացրեց, որ ինչպես կրթության եւ մյուս ոլորտներում աշխատատեղ է ստեղծվել:

«Գազի սպասարկումը կատարել է 50 հոգի, հիմա 600 հոգի է, տենց կարող ենք շարունակել: Տեղերը կան, գիտենք՝ որտեղից պիտի խողովակը փակվի: Անելու ենք, զբաղվելու ենք: Ես սկզբից ասել էի, որ մեզ 6 ամիս ժամանակ տվեք: Հլը 2 ամիս չկա, բամբիտ եք անում ամեն կողմից: Չգիտենք՝ ասողներից պաշտպանվենք, թե գործով զբաղվենք»:

Թեմայի այլ նորություններ