Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում ընդունելություն և խորհրդատվություն են անցկացնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում ընդունելություն և խորհրդատվություն են անցկացնում

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում ընդունելություն և խորհրդատվություն են անցկացնում

Օգոստոսի 9-ից 13-ը ներառյալ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ում Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Անաիդա Արսենյանի և Մանե Թադևոսյանի կողմից իրականացվում են համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների ընդունելություն և խորհրդատվություն:

Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի մանկական նյարդաբան, ծնունդով արցախցի  Անաիդա Արսենյանը «Արցախը մեզ է սպասում» ծրագրի շրջանակներում այցելել է Արցախ՝ փորձելով հնարավորինս  օգտակար լինել հայրենակիցներին:
 
«Օգոստոսի 9-ից մինչ այս պահը զննել ենք 110 երեխայի, խնդիրներ ունեցող որոշ երեխաների ուղղորդել ենք հետազոտությունների, որոնց պատասխանները շուտով կլինեն: Մեծ մասամբ հոգեխոսակցական զարգացման հապաղումներով խնդիրներ ունեցող երեխաներ էին, որոնց ուղղորդում էինք հիմնականում հոգեբույժի, հոգեբանի մոտ: Ընդունեցինք նաև էպիլեպսիայով հիվանդ երեխաների, որոնց հետազոտությունները ընթացքի մեջ են: Արցախի շրջաններից նույնպես այցելուներ  ունեցանք»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  բժշկուհին։
 
Մանկական նյարդաբանության կլինարդինատոր Մանե Թադևոսյանը այս ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամն է գալիս Արցախ:
 
«Այս պահի դրությամբ տեղի  հիվանդանոցում չկա մշտական մանկական նյարդաբան, և մենք փորձում ենք լրացնել այդ բացը մեր այցելություններով: Նյարդաբանական խնդրով բալիկ ունեցող ծնողը առաջին հերթին պետք է լինի համբերատար և հոգատար իր բալիկի հանդեպ, հետևի բժշկի ցուցումներին, անի այն, ինչ անհրաժեշտ է, և երեխայի զարգացմանը հետևի, աշխատի նրա հետ՝ հնարավորինս նրան ինտեգրելով հասարակությանը: Ծնողները պետք է բաց աչքերով նայեն բալիկի խնդրին և աշխատեն այդ ուղղությամբ», - զրույցում ասաց Մ. Թադևոսյանը:

Թեմայի այլ նորություններ