Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26015
  • Դոլար = 387.905

Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին

Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին

Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝  կառուցելու խաղաղություն տարածաշրջանում, կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ, և այս առումով  ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ պաշտոնական Երևանը Բաքվի հետ բանակցվում է՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդությամբ:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները՝ որքանո՞վ է արդյունավետ այս գործընթացը:

« Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում չի կարող և չպետք է թույլ տա վակուումի գոյությունը կամ առաջացումը: Անշուշտ, մենք ողջունում ենք նաև ԵՄ-ի ջանքերը և մասնակցում ենք այդ ջանքերին, այդ ջանքերն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն հռչակել և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կառուցել խաղաղություն տարածաշրջանում, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ-ի հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ: «Եվ, այս առումով, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը»,-նշեց նա:

Հայկական կողմը ԼՂ-ի հարցով բանակցությունները տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ վակուում, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:

Թեմայի այլ նորություններ