Ազատուհի Սիմոնյանն ԱՄՆ-ում շարունակում է աշխատանքային հանդիպումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ազատուհի Սիմոնյանն ԱՄՆ-ում շարունակում է աշխատանքային հանդիպումները

Ազատուհի Սիմոնյանն ԱՄՆ-ում շարունակում է աշխատանքային հանդիպումները

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Թեքեյան մշակութային միության ԱՄՆ Արևմտյան ափի կետրոնական գրասենյակում հանդիպել է Թեքեյան մշակութային միության ԱՄՆ Արևմտյան ափի գործադիր քարտուղար Մայտա Քյուրեճյանի հետ:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց Ա. Սիմոնյանը։ Նրա հավաստմամբ՝ Թեքեյան միությունը արդեն իսկ մեկնարկել է Քաշաթաղի շրջանի տեղահանված բնակչության համար նախատեսված որոշ սոցիալական ծրագրեր՝ մասնավորապես շեշտադրելով մեղվաբուծության զարգացումը։

«Հանդիպում կայացավ նաև Ամերիկայի հայկական համագումարի Armenian Assembly of America Արևմտյան ափի գրասենյակի տնօրեն Միհրան Թումաջանի հետ: Պարոն Թումաջանը ներկայացրեց Ամերիկայի հայկական համագումարի վերջին տարիների գործունեությունը՝ ի մասնավորի ԱՄՆ-ում հայկական լոբբինգի դերը: Այս օրերին առիթ ունեցա ծանոթանալու նաև «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամի հիմնադիրներ Աբրահամյան ամուսինների հետ: Եվ քանի որ կառույցն իր գործունեությունը ծավալում է կրթական ոլորտում, ներկայացրի Արցախի կրթության համակարգի նոր բարեփոխումները և առկա մարտահրավերները»,֊ նշեց Ա. Սիմոնյանը և հավելեց, որ հաջողված է համարում ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան ափի կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի, տնօրեն Գոհար Ստաբոլյանի և աշխատակազմի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախի առջև ծառացած մարտահրավերները և ՀԲԸՄ-ի հետ հետագա համագործակցության ձևաչափը:

 

Թեմայի այլ նորություններ