Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանն արձագանքել է Ալիևին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանն արձագանքել է Ալիևին

Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանն արձագանքել է Ալիևին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարություններին Արցախի վերաբերյալ: «Տելեգրամ»-ի իր էջում երեկ Բեգլարյանը, մասնավորապես, գրել է.

«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անկոտրում իրավունքը»,- գրել է Բեգլարյանը:

Արցախի պետնախարարի խոսքով՝ ավելի լավ կլիներ, որ Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին ՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում ՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը ՝ հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն։

«Միգուցե, Ալիևը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան  500 000 հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞  թեկուզ մեկ հայ»,- գրել է Բեգլարյանը:

Թեմայի այլ նորություններ