Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան

Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան

Ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին:

Բաբայանը շեշտեց՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն է՝ հոգեբանականը և աշխարհաքաղաքականը, ոչ թե ռազմականը:

«Սա բազմաշերտ քաղաքականություն է: Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը: Իսկ եթե հայաթափվում է Արցախը՝ լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև մի հսկայական տարածաշրջանում՝ Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Վոլգայի շրջաններ, Սև ծովի ավազան», - ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական և այլ միջոցներով փորձում է հոգեբանորեն ազդել Արցախի հայության վրա, վհատեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ կտրեն իրենց հույսը և մտափոխվեն Արցախում ապրելու հեռանկարների վերաբերյալ, սակայն այդ փորձերը ձախողված են: Այս համատեքստում նա շեշտում է՝ Արցախում ապրելն արդեն իսկ առաքելություն է դարձել:

«Մենք պետք է շարունակենք ապրել այստեղ: Արցախում ապրելը արդեն իսկ, կարելի է ասել, ինչ-որ մի առաքելություն է, ոչ թե լոկ կենցաղային առօրյա: Հետևաբար պետք է հանգիստ վերաբերվենք այդ ամենին և շարունակենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը: Այդ փորձերն, իհարկե, չեն ազդում, բայց պետք է այնպես անենք, որ ավելի ամրապնդենք մարդկանց հույսն ու հավատը: Դրա համար անհրաժեշտ է համապարփակ, միասնական մոտեցում, ճիշտ աշխարհաքաղաքականություն, ճիշտ ներքին քաղաքականություն պետք է վարենք, և այլն, և այլն», - բացատրեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ նախ և առաջ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան սթրեսից: Երկրորդը՝ պետք է անսասան հավատք ունենան, համախմբած լինեն, և երրորդը՝ տեղ տան ինտելեկտին, պրոֆեսիոնալիզմին և հայրենասիրությանը:

«Խնդիրները շատ են, անելիքները շատ են, բայց՝ միանգամայն իրականանալի, այսինքն՝ կարող ենք պահել այն, ինչ ունենք», - հավելեց Արցախի ԱԳ նախարարը:

Թեմայի այլ նորություններ