Արցախում պարգևատրումներ կլինեն հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ․ ԱՀ Նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արցախում պարգևատրումներ կլինեն հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ․ ԱՀ Նախագահ

Արցախում պարգևատրումներ կլինեն հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ․ ԱՀ Նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Հարգելի ՛ հայրենակիցներ, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատել Կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով:
 
Այսօր այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն` նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:
 
Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի հայտերը պետք է ԱՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը:
 

Թեմայի այլ նորություններ