Արցախում հաստատվել է COVID-19 5 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    20 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    17 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    20 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Արցախում հաստատվել է COVID-19 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19 5 նոր դեպք

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ԱՀ առողջապահության նախարարության լրատվության բաժնից՝ Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված էին:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12680 փորձանմուշի հետազոտություն:

Թեմայի այլ նորություններ