Արցախի պետնախարարը բանախոսել է Արցախի պետական համալսարանի ուսանողական համագումարում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    43%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    83%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    100%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25025
  • Դոլար = 387.905

Արցախի պետնախարարը բանախոսել է Արցախի պետական համալսարանի ուսանողական համագումարում

Արցախի պետնախարարը բանախոսել է Արցախի պետական համալսարանի ուսանողական համագումարում

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 26-ին ներկա է գտնվել մայր բուհի ուսանողական համագումարին, հանդես եկել ելույթով և պատասխանել ուսանողական ակտիվի հարցերին:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը մի քանի ուղղություններով ներկայացրել է պետության առջև ծառացած մարտահրավերներն ու առաջընթացի հնարավորությունները՝ համընդգրկուն վերլուծելով անվտանգային, ժողովրդագրական, տնտեսական, կառավարման, կրթական, գաղափարական ու արտաքին քաղաքական ոլորտներն ու ռազմավարական մոտեցումները:

«Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ազգի համար, և այդ բացառիկության կամ արցախականության հիմքերը համապարփակ են, ներառյալ՝ պատմամշակութային, ժողովրդագրական, պետականակերտման, անվտանգային, ռեսուրսային ու ինքնության: Արցախականությունը կարող է լինել Արցախի ու Մայր Հայաստանի ռազմավարական զարգացման գաղափարախոսական առանցքը, և այդտեղ կայուն անվտանգությունը առաջնային պարտադիր պայմանն է: Անվտանգության ապահովման պայմաններում կկարողանանք մնացած ոլորտներում ևս շարունակել ու զարգացնել մեր ընտրած ճանապարհն ու պայքարը, և, համոզված եմ, երկարաժամկետ կտրվածքում կհասնենք հաջողության»,- նշել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ ԱրՊՀ խորհրդի նախագահն ուսանողներին կոչ է արել ավելի նախաձեռնողականություն ու հետևողականություն ցուցաբերել ինչպես գիտակրթական արդյունքների գրանցման, այնպես էլ հանրային նշանակության տարաբնույթ խնդիրների լուծման առումով: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ Արցախում կրթության բնագավառում քաղաքականությունը վերանայվելու է ըստ առկա ու ապագա մարտահրավերների՝ կիրառելով ռազմավարական մոտեցումներ:

Հարցուպատասխանից ու շահագրգիռ քննարկումից հետո պետական նախարարը հաջողություն է մաղթել ուսանողական համագումարի աշխատանքներին՝ ուսանողների հետ հետագա քննարկումների ու տարբեր ձևաչափերով շփումների պատրաստակամությամբ:

Թեմայի այլ նորություններ