Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն աշխատանքային խմբով օգոստոսի 21-ին այցելել է Քաշաթաղի շրջան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն աշխատանքային խմբով օգոստոսի 21-ին այցելել է Քաշաթաղի շրջան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն աշխատանքային խմբով օգոստոսի 21-ին այցելել է Քաշաթաղի շրջան

Այցի շրջանակներում եղել են, Իշխանաձորի գյուղական բժշկական ամբուլատորիայում, Կովսականի տեղամասային հիվանդանոցում, ինչպես նաև Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում և շրջանի բժշկասանիտարական հսկիչ կետերում:

Նախարար Օհանջանյանը ծանոթացել է բուժհաստատությունների շենքային պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը, դեղորայքի ապահովվածությանը:

Բուժհաստատություններում կազմակերպվել են աշխատանքային խորհրդակցություններ բժիշկների ու պատասխանատուների մասնակցությամբ, քննարկվել են առկա խնդիրները՝ ուղղված կադրային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման, սարքավորումներով համալրման, աշխատավարձերի բարձրացման և այլ բազմաթիվ ներքին գործառույթների:

Արարատ Օհանջանյանը լսել է  ներկաներին և բարձրացված բոլոր հարցերին տվել պարզաբանումներ, հայտնել իր պատրաստակամությունն աջակցելու առաջացած խնդիրներին` հավաստիացնելով, որ շրջանային բուժմիավորումները մշտապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում:

Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում խորհրդակցությանը մասնակցում էր նաև վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը, ով նույնպես իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել մասնագետներին` ուղղված բնակարանային պայմաններով ապահովվմանը:

 

📣Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն աշխատանքային խմբով օգոստոսի 21-ին այցելել է Քաշաթաղի...

Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Суббота, 22 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ