Արցախի ԱԱԾ-ն՝ վերջին տարիներին հանրապետություն օտարերկրացիների այցելությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Արցախի ԱԱԾ-ն՝ վերջին տարիներին հանրապետություն օտարերկրացիների այցելությունների մասին

Արցախի ԱԱԾ-ն՝ վերջին տարիներին հանրապետություն օտարերկրացիների այցելությունների մասին

Արցախի ԱԱԾ-ն մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ: Այս մասին ասվում է Արցախի ԱԱԾ հայտարարության մեջ:

Նշվում է՝ վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և, ենթադրաբար, Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան՝ Արցախի ԱԱԾ-ն հայտնում է հետևյալը՝

Ազգային անվտանգության մարմինների մասին Արցախի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

«Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր։

Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել Արցախի ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել Արցախի իրավապահ մարմիններին»,- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ