Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», հայտարարություն են տարածել, որում նշված է.

«Մարտի 28-ին Արցախում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։

Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր»։

Թեմայի այլ նորություններ