Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. Արցախի նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 1°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. Արցախի նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. Արցախի նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ԱՀ Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով եղել է Ասկերանի Ակնա թաղամասում: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է այգեգործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի, ծխախոտի մշակությամբ զբաղվող մենատնտեսների գործունեությանը, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով և իրացման հարցերով: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը ծրագիր է մշակում, որով նախատեսվում է Ակնայի ամբողջ թաղամասում այգիներ տնկել:

«Առաջիկա երկու տարիներին կլուծվի թաղամասի ոռոգման խնդիրը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարածքն, ըստ մասնագետների, այգեգործության զարգացման համար մեծ ներուժ ունի, և հաջորդ փուլում Կառավարությունն այդ ուղությամբ աջակցության ծրագրեր կսկսի: Դրանք կլինեն մատչելի և հասանելի բոլոր ցանկացողների համար»,- ասել է նախագահն՝ ընդգծելով, որ հատկացված միջոցները տեղին և արդյունավետ ծախսելու հարցում լինելու են խիստ հետևողական:

Թեմայի այլ նորություններ