ԱՀ Նախագահ Հարությունյանը Վաղուհաս համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի բացմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

ԱՀ Նախագահ Հարությունյանը Վաղուհաս համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի բացմանը

ԱՀ Նախագահ Հարությունյանը Վաղուհաս համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մասնակցել է մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ կառուցված  շենքը նախատեսված է 60 երեխայի համար և  ապահովված է ժամանակակից բոլոր պայմաններով:
 
Երկրի ղեկավարը խորհրդանշական է համարել Երեխաների պաշտպանության միջազգային օրը նախադպրոցական ուսումնական հաստատության բացմամբ նշանավորելը։ Արայիկ Հարությունյանը տոնի առթիվ շնորհավորել  է բոլոր երեխաներին, ընդգծել, որ իշխանությունների կողմից գործադրվում են բոլոր ջանքերը Արցախում նրանց համար կայուն և արժանապատիվ ապագա կառուցելու ուղղությամբ:
 
Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:

Թեմայի այլ նորություններ