ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ԱՀ նախագահի աշխատակազմի լրատության բաժնից՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ Խորհրդարանի նախագահին՝ Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով չի կորցնում համահայկական տոն լինելու խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, որը ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում դարձավ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ, մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը, ստեղծել պետականություն, որի գոյության և զարգացման համար ՀՀ իշխանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին և արտաքին քաղաքական կարևոր նշանակություն:

Հանրապետության նախագահը ողջունել է պատգամավորների այցն Արցախ՝ հայության համար կարևորագույն տոներից մեկի՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առանցքային ոլորտներում Մայր հայրենիքի հետ համագործակցությունը և միասնական քաղաքականության իրականացումն Արցախի իշխանությունների առաջնահերթություններից են։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը մշտապես գտվում է համայն հայության ուշադրության կենտրոնում, և Հայաստանում մեծ ուրախությամբ հետևում են երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացման և սոցիալ-տնտեսական առաջընթացի տեմպերին։

Հանդիպմանը, որին մասնակցում էին «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ