Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ճշտվել են ադրբեջանական զինուժի կողմից Քաշաթաղի շրջանի բնակավայրերի հրթիռակոծման հետևանքները:  «Արմենպրես»-ի հետ զրույցում  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ վնասվել են բնակելի առանձնատներ և ենթակառուցվածքներ:

«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով հրադադարը, կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես հրթիռակոծել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Հուրգավան համայնքները: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- ասաց Թադևոսյանը:

Նրա խոսքով` հիմնականում վնասվել են բնակարանները, ճանապարհները. հակառակորդը պարզապես նյութական վնաս է հասցրել  բնակչությանը:

Արտակարգ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով` վնասների չափերի վերաբերյալ տվյալները դեռևս ճշտվում են:

Թեմայի այլ նորություններ