«Բարսելոնան» պատրաստ չէ վճարել Պոչետինոյի պահանջած աշխատավարձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

«Բարսելոնան» պատրաստ չէ վճարել Պոչետինոյի պահանջած աշխատավարձը

«Բարսելոնան» պատրաստ չէ վճարել Պոչետինոյի պահանջած աշխատավարձը

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենին, որը առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կլքի զբաղեցրած պաշտոնը:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» բանակցում է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի, Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի և ակումբի լեգենդար ֆուտբոլիստ, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի հետ:

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նախապատվությունը տվել է Մաուրիսիո Պոչետինոյին, սակայն նրա պահանջած աշխատավարձի չափն ընդունելի չի եղել կատալոնական թիմի համար:

Նշվում է, որ այժմ «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն Ռոնալդ Կումանն է:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոեմուն հայտարարել էր ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիեն պաշտոնանկության մասին:

Թեմայի այլ նորություններ