Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ` մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Պապիկյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից և առաջին գոտեմարտը կանցկացնի Լեհաստանից Էդուարդ Գրիգորիևի հետ: Թևանյանն անդրանիկ գոտեմարտում` որակավորման փուլում կփորձի գերազանցել Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին: Ավագյանն ուժերը կչափի Ղրղստանից Արսալան Բուդաժապովի հետ  (որակավորման փուլ): Եվ Մխիթարյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում Բեդոպասա Դջոնդե-Թեիմուրազ Նասկիդաևա զույգի հաղթողը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց սերբ  Ստևան Անդրիա Միչիչի հետ և հաղթանակ տոնեց 7:4 հաշվով: Վաղը` դեկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ:

Թեմայի այլ նորություններ